ՖԳՑՖՃ

Հա՛յր իմ,ճերմակած,բայց ո՛չ ծերացած,
Փորձության ճամփով դեռ վաղու՜ց անցած,
Դու՛,ճիշտ չափանիշ մա՛րդ հասկացության,
Անսփառ աղբյուր՝ խղճի, բարության:

Շա՜տ ես չարչարվել,դեռ մանկուց ի վեր,
Շա՜տ են քեզ բաժին ընկել խոր ցավեր,
Բայց չե՛ս վհատվել,եղե՛լ ես արթուն,
Սարի պես ամու՛ր,մնացել կանգուն:

Կյանքում ապրել ես արդա՛ր քրտինքով,
Եղել հասարակ,սուրբ ա՛ղ ու հացո՛վ,
Ճակատդ միշտ բաց ու դուռդ՝լայնքին
Շտա՛պ ոգնություն եղել ամենքին:

Երբեկ չե՛ս ձգտել դու հարստության,
Բայց ունես գանձեր՝ ծով իմաստության,
Խոսքերը քո՝ կիրթ,քո խորհուրդները
Գնահատե՛լ են հասկացողները:

Հարգանք ու պատի՛վ ունես ամեն ուր,
Հպա՛րտ եմ քեզնով,ի՛մ աստվածատուր,
Օջախդ միշտ վառ անշեջ կրակով,
Ինքդ թագավոր՝օծված սուրբ թագով:

Գահդ միշտ զորեղ,ձեռքիդ գավազան,
Հոգիդ դրախտի պարտե՛զ սրբազան,
Կաղնու պես ամու՛ր,կյանքդ՝դարավոր,
Քո ցա՛վը տանեմ,հա՛յր իմ,թագավոր:
06 03 98թ

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԸՄԲՈՍՏ ՄԻՏՔԸ

Բանաստեղծի ըմբոստ մտքին,մի՛ բռնանա,
Նրա ցանած ծաղիկների՛ն,մի՛ սպառնա,
Ոչ մի ձևո՛վ, դու մի՛ փորձի,
Անհնար է, լա՛վ հասկացի:
Թեկուզ դատե՛ս,դատապարտե՛ս,
Շղթայակապ զնդս՛ն նետես,
Լեզու՛ն կտրես, աչքե՛րն հանես,
Միևնույն է,դու դրանով քո ուզածին,դժվար հասնես:
Լինի բանտու՛մ, թե աքսորու՛մ,
Լինի ձորում՝անդնդախոր,թե մու՛թ հորում…
Էլի ըմբոստ իր ճախրանքով,
Դեպի երկինք կելնի թափով,
Ազատության տենչով լեցու՛ն,
Գովքը կանի գեղեցկությա՛ն,արդարությա՛ն,սի՛րո,բարու՛,հո՛գովարթուն:
Անհնար է խեղդել մի բա՛ն,որ չե՛ս տեսնում,
Չե՛ս շոշափում,չե՛ս նկատում ու չե՛ս զգում,
Չի ենթարկվում ոչ մի ուժի՛,
Դու նրա մեջ մի՛ ներխուժի:
Այն ծնվում է սիրո շնչի՛ց ու թռիչքից,
Թևածում է քամու նման՝անկա՛խ երկրային արգելքից,
Մաքրագործված լուսե թևո՛վ,
Անբնական սիրո ձևո՛վ…
Թեժ պորտկումով տաք շուրթե՛րի,
Կամ շտապում թղթին դաջվել,անձայն պարով հեզ մատնե՛րի,
ՈՒ երկնում է ի լու՛ր մարդկանց,ըմբոստ միտքը,
Դառնում է կյա՛նք,կյանքից ծնված ասելիքը,
Բերնեբերան,կամ գրեգիր տարածվելո՛վ,
Հասնում ծարա՛վ,ու պրպտող ուղեղներին,ներծծվելով,
Ու կամրջում երկինքները լուսաբացի՛,
Դառնում դրոշ, արդարությա՛ն ու բերկրանքի՛,
Բուժում սրտե՛ր,բացում աչքե՛ր ու ճամփանե՛ր,
Հուսադրու՛մ,տալիս թևե՛ր ու սլանում դարե՛րն ի վեր:
Դու մի՛ փորձի կառավարել,կամ անոգուտ արհամարել,
Այլ հարգանքո՜վ ու հմայքո՜վ,գորովալից սե՛ր ամբարել,
Ճշտի ջա՛հը,ոչ թե որպես կրակայրի՛չ օգտագործել,
Այլ միասի՛ն,մութ ու խավար ուղիները լույսո՛վ օծել:
Ըմբոստ միտքը՛,պետք է շոյել,գործով բարու՛,ու արդարի,
Որ ըմբոստը՛,էլ չլինի,լինի միտքը՛էն հանճարի,
Որ գովերգի երանգնե՛րը գեղեցկության,
Սիրո՛,բարու՛,արդարությա՛ն:
Որ մեղավոր այս աշխարհու՛մ,մեկտեղ ցանվի,
Միասնության սե՛րն ու բարի՛ն փառաբանվի,
Որ հանճարե՛ղ երկնի միտքը,հոգին երգի՛ թովիչ ձայնով,
Ու հոգևոր երգը ցնծա՛,աղո՛տք դառնա աստծո սիրով:
28 07 11թ

Hello world!

Welcome to WordPress.com. After you read this, you should delete and write your own post, with a new title above. Or hit Add New on the left (of the admin dashboard) to start a fresh post.

Here are some suggestions for your first post.

  1. You can find new ideas for what to blog about by reading the Daily Post.
  2. Add PressThis to your browser. It creates a new blog post for you about any interesting  page you read on the web.
  3. Make some changes to this page, and then hit preview on the right. You can always preview any post or edit it before you share it to the world.